Photonics AI Lab

Photonics AI Lab

Share

Photos from Photonics AI Lab's post 19/04/2026

Ինչպե՞ս կարող ենք GPU-ների հզորությունն ուղղել դեպի գիտական հետազոտություններ, և մասնավորապես՝ ֆոտոնիկայի ոլորտ։

«AI Conf Armenia 2026»-ում գիտնականները, հետազոտողները և ոլորտի մասնագետները քննարկեցին Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը պանելային քննարկմանը ներկայացրեց մեր տեսլականը՝ ինչպես AI-ի օգնությամբ վերափոխել ավանդական լաբորատորիան։
Մենք մշակում ենք միասնական AI հարթակ, որը նախատեսված է լաբորատոր փորձերի և բարդ տվյալների վերլուծության ավտոմատացման համար։

Ահա թե ինչպիսին է մեր լաբորատորիայի ապագան.

🔬 Սարքավորումների ինտեգրում. մեր ֆիզիկական գործիքների՝ լազերների, տարածական լուսային մոդուլյատորների, տեսախցիկների և մանրադիտակների անխափան կապը խելացի AI գործակալների հետ։

🤖 Փակ օղակի ավտոմատացում. դինամիկ համակարգի ստեղծում, որտեղ «AI Operator»-ը կատարում է ֆիզիկական փորձերը, իսկ «AI Experimentalist»-ը իրական ժամանակում վերլուծում է արդյունքները՝ հաջորդ քայլերը ճշգրտելու համար։

Առաջադեմ GPU հզորությունն այս համակարգի շարժիչ ուժ դարձնելով՝ նպատակ ունենք առավելագույնի հասցնել մեր սարքավորումների արդյունավետությունը և արագացնել գիտական հայտնագործությունները ֆիզիկայի, քիմիայի և հարակից ոլորտներում։

Փորձարարական գիտության մեջ AI հեղափոխությունն արդեն իրականություն է, և մենք հպարտ ենք, որ այն կառուցում ենք Հայաստանում։ 🇦🇲
_____________________________
How can we direct the power of GPUs toward scientific research, and specifically toward the field of photonics?
At AI Conf Armenia 2026, scientists, researchers, and industry professionals discussed questions aimed at advancing Armenia's technological sector.

Mushegh Rafayelyan, Head of the Photonics and Artificial Intelligence Laboratory, presented our vision at the panel discussion: how to transform the traditional laboratory with the help of AI.

To bridge the gap between traditional research and the future of science, we are developing a unified AI platform designed to automate both laboratory experiments and complex data analysis.

Here is what the future of our lab looks like:

🔬 Hardware Integration: Seamlessly connecting our physical instruments, including lasers, spatial light modulators, cameras, and microscopes, directly with intelligent AI agents.
🤖 Closed-Loop Automation: Creating a dynamic system where an "AI Operator" executes the physical experiments, while an "AI Experimentalist" analyzes the results in real-time to inform and adjust the next steps.

By leveraging advanced GPU power to drive this closed-loop system, we aim to maximize the efficiency of our expensive instrumentation and significantly accelerate breakthrough discoveries in physics, chemistry, and related fields.

The AI revolution in experimental science is here, and we are proud to be building it in Armenia! 🇦🇲

#ԵՊՀ

08/03/2026

Կանանց միջազգային օրը հիանալի առիթ է ներկայացնելու PhotonicsAI Labs-ի թիմի կանանց և արժևորելու նրանց ներդրումը ֆիզիկայի ու տեխնոլոգիաների ոլորտում: 🧪

✨ Մեր գործընկերուհիներն ամեն օր ապացուցում են, որ գիտության մեջ սահմաններ չկան։ Կոտրելով կարծրատիպեր և իրականացնելով բարդ հետազոտություններ՝ նրանք մեծապես նպաստում են Հայաստանում ոլորտի առաջընթացին:

Մարի Կյուրիից մինչև մերօրյա լաբորատորիաներ՝ կանայք միշտ եղել և մնում են գիտական նորարարության առաջամարտիկները։

Շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ գործընկերուհիներ: Շնորհակալ ենք, որ ձեր գիտելիքով ու էներգիայով լուսավորում եք մեր լաբորատորիան: 💐
__________________________________
International Women's Day is a wonderful opportunity to introduce the women of the PhotonicsAI Labs team and celebrate their contributions to physics and technology. 🧪

✨ Our female colleagues prove every day that there are no boundaries in science. By breaking stereotypes and conducting complex research, they greatly contribute to the advancement of the field in Armenia.

From Marie Curie to today's laboratories, women have always been and continue to be pioneers of scientific innovation.

We congratulate you on your holiday, dear colleagues!
Thank you for illuminating our laboratory with your knowledge and energy. 💐

Photos from Photonics AI Lab's post 09/02/2026

Ուրախ ենք կիսվել մեր լաբորատորիայի և 5 գիտական խմբերի 2024-2025թթ. հիմնական ձեռքբերումները։

🔬 Հրապարակված հոդվածներ՝ 1 (2024) ➜ 14 (2025)

Մեր լաբորատորիան հրապարակել է 14 գիտական հոդված 2025թ. ընթացքում, ինչը ցույց է տալիս մեր հետազոտական ներուժի զգալի աճը՝ +13 հոդված մեկ տարում։
Ավելին՝ 2021 թվականից ի վեր մեր լաբորատորիան հրապարակել է 22 հոդված, որից 14-ը միայն 2025 թվականին։

💰 Ֆինանսական աճ և ռեսուրսներ $920K (2024) ➜ $1.7M (2025) | 85% աճ մեկ տարում!

Լաբորատորիայի գիտական սարքավորումների, նյութերի, թիմի աշխատավարձերի և ենթակառուցվածքի զարգացման ընդհանուր ֆինանսավորումը աճել է $920K-ից (2024) մինչև $1.7M (2025), թույլ տալով արդիականացնել մեր տեխնիկական բազան և ապահովել հետազոտությունների բարձր մակարդակ։

👥 Թիմի զարգացում և մարդկային կապիտալ 21 (2024) ➜ 34 (2025) անդամ

Մեր թիմը աճել է 21-ից մինչև 34 անդամ՝ 13 հոգով ավելացել է հետազոտողների թիվը՝ բակալավրի ուսանողներից մինչև փորձառու հետազոտողներ։ Հատկանշական է, որ նոր անդամների շարքում կանանց ներգրավվածության աճը կազմում է 67%։

Այս ձեռքբերումները ստեղծում են ամուր հիմք հետագա զարգացման համար։ Մենք շարունակում ենք ընդլայնել մեր հետազոտական ուղղությունները, ամրապնդել միջազգային կապերը և մեծացնել մեր ազդեցությունը գիտական համայնքում։

Շնորհակալություն մեր թիմին, գործընկերներին, ֆինանսավորող հաստատություններին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս ճանապարհին։

______________________

We’re pleased to share the key achievements of our laboratory and five research groups for 2024–2025.

🔬 Published Articles: 1 (2024) ➜ 14 (2025)
In 2025, our laboratory published 14 scientific articles, demonstrating a significant increase in our research capacity (+13 articles in one year).
Moreover, since 2021, our laboratory has published 22 articles, 14 of which were published in 2025 alone.

💰 Financial Growth and Resources: $920K ➜ $1.7M | 85% growth in one year!
Total funding for scientific equipment, materials, team salaries, and infrastructure development increased from $920K (2024) to $1.7M (2025). This growth has enabled us to modernize our technical capabilities and maintain a high standard of research.

👥 Team Development and Human Capital: 21 (2024) ➜ 34 (2025) members
Our team grew from 21 to 34 members, with 13 new researchers joining — from undergraduate students to experienced researchers. Notably, women make up 67% of the new team members, reflecting increased female participation.

These achievements provide a strong foundation for further growth. We will continue to expand our research directions, strengthen international collaborations, and increase our impact in the scientific community.

Thank you to our team, partners, funding organizations, and everyone who has supported us on this journey.
ԵՊՀ - Yerevan State University Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳ

31/12/2025
Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

1 Alex Manoogian
Yerevan
0025