Pappa Design Studio

Pappa Design Studio

Share

Photos from Pappa Design Studio's post 22/08/2024

Green Line-ը Yerevan City սուպերմարկետների ցանցին է պատկանում. առաջարկում է աշխարհի 20-ից ավելի երկրներից ներկրվող էքսկլյուզիվ և օրգանիկ ապրանքներ:

Մեր թիմի առջև դրված էր ռեբրենդավորումը, որի արդյունքում ստեղծվեց նոր ու առանձնացող բրենդային ինքնություն:

Նպատակ ունենալով ընդգծել Green Line-ի էքսկլյուզիվ և մշտապես թարմ տեսականին՝ վիզուալ ձևավորման մեջ ընտրվեց կանաչ գույնը, որը խորհրդանշում է բնությանը մոտ լինելը և դեպի էկո սպառում տանող մղումները:

Ռեբրենդինգի արդյունքում Green Line-ը էապես տարբերվում է շուկայում առկա սուպերմարկետներից, իսկ ստեղծված վիզուալները, տպագիր նյութերը և մերչերը ևս մեկ անգամ շեշտում են բրենդի բարձրակարգությունը, որակը և ապրանքատեսականու թարմությունն ու բացառիկությունը:

https://www.behance.net/gallery/205188081/Green-Line-Supermarket

09/02/2023

Մեզ հետ համագործակցում են իրենց ոլորտում առաջատար ընկերությունները, որոնց վստահությունն էլ հենց խոսում է Pappa թիմի կրեատիվ մոտեցման և հարուստ փորձի մասին։
https://pappa.am/portfolio

Photos from Pappa Design Studio's post 21/10/2022

Sola Tsaghkadzor-ն իտալական մոտիվներով սրճարան է Ծաղկաձորի սրտում։

Մենք առաքելություն ունեինք ստեղծել վիզուալ ինքնություն, որը կարտացոլեր սրճարանի ջերմ մթնոլորտը: Այս նախագծի ողջ դիզայնը ոգեշնչված էր 50-ականների Եվրոպայով՝ հատկապես ժամանակի իտալական մշակույթով: Գունապնակը, մասնավորապես վինտաժ կապույտն ու կարմիրը, և ֆոտոոճը արտացոլում են 50-ականների ռետրո տրամադրությունը: Լոգոյի համար օգտագործել ենք խաղային տառատեսակ, որտեղ «S» տառը հիշեցնում է սպագետիի։ Բրենդային տարը, որը ստեղծել ենք նման է փայլի՝ ինքնության շքեղ տրամադրությունը փոխանցելու համար։ Այն հետագայում օգտագործվել է դիզայնի այլ տարրեր ստեղծելու մեջ: Արդյունքում ստացել ենք ռետրո և գրավիչ դիզայն, որը փոխանցում է սրճարանի նոստալգիկ մթնոլորտը։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/sola

Photos from Pappa Design Studio's post 12/10/2022

Ameriabank CJSC-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:

Մեր նպատակն էր ստեղծել Ամերիաբանկի տարեկան հաշվետվության դիզայն։ Ուստի մեր թիմը մշակեց ոչ ստանդարտ դիզայն, որը միավորում է բանկային և բնական էկոհամակարգի տարրերը՝ փոխանցելով էկոհամակարգերը պահպանելու կարևորության միտքը: Զեկույցի յուրաքանչյուր գլուխ պարունակում է տարբեր էկոհամակարգերի վիզուալ էլեմենտներ՝ շեշտը դնելով Հայաստանի տեսարժան վայրերի վրա: Արդյունքում ստացանք հաշվետվության դիզայն, որը հեշտ ընթեռնելի է և որտեղ դիզայնի յուրաքանչյուր տարր ունի իմաստային կիրառություն։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/ameriaReport

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Parpetsi Street 24
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00