SANone Accounting
10/02/2026
‼️Աշխատանքային օրը տեղափոխվել է.
📣 ՀՀ կառավարության որոշմամբ` 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
03/12/2025
💻Դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։
ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով:
Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով https://verify.e-gov.am հղումով։
Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։
Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1301
21/08/2025
📍Օգտագործենք նոր ուսումնական տարին՝ բարձր վարձատրվող մասնագիտություն ձեռք բերելու համար
💵Դասընթացը կապահովի պրակտիկ գիտելիքներ և գործնական հմտություններ նրանց համար, ովքեր ցանկանում են 0-ից սովորել և աշխատել որպես հաշվապահ, կամ բիզնեսի սեփականատերերի համար՝ բիզնեսի հաշվառման և հարկման գործընթացները ավելի ճիշտ պատկերացնելու և կազմակերպելու համար ։
▶️ Դասընթաց սկսնակների համար առավոտյան խումբ /Փուլ 1/
Սկիզբը՝ 08.09.25թ.
Ժամերը՝ 11:00-13:00
/օրերը կհամաձայնեցվեն մասնակիցների հետ/
Դասընթացավար՝ Արմանուշ Հակոբյան
▶️ Դասընթաց սկսնակների համար երեկոյան խումբ /Փուլ 1/
Սկիզբը՝ 08.09.25թ.
Ժամերը՝ 18։30 - 20։30
Օրերը՝ երեքշաբթի և ուրբաթ
Դասընթացավար՝ Էլինա Ստեփանյան
▶️ Հաշվապահների վերապատրաստման դասընթաց
/Փուլ 2՝ խորացված ԱԱՀ, արտադրություն, շահութահարկ /
Սկիզբը՝ 08.09.25թ.
Ժամերը՝ 18:30-20:30
Դասընթացավար՝ Արմանուշ Հակոբյան
▪️Ծրագրում՝ Տեսական և գործնական գիտելիքներ, Հարկման համակարգերի մանրամասն ուսումնասիրություն, կադրային հաշվառում, ՀԾ, հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում, հաշիվների էլեկտրոնային դուրսգրում, excel-ի գործիքների կիրառում
▪️ Մինչև 8 հոգանոց խմբեր
▪️ Տևողությունը՝ 4 ամիս կամ 6 ամիս
▪️ Աշխատելու հնարավորություն սկսած 3-րդ ամսվանից
▪️ Վերջում՝ ավարտական վկայական և աշխատելու համար գիտելիքների հագեցած պաշար, աշխատանքի առաջարկ այլ ընկերություններում՝ կախված քննության արդյունքներից
▪️ Փորձնական դասի հնարավորություն
👉Մանրամասների, ծրագրին ծանոթանալու կամ գրանցման համար խնդրում ենք գրել մեր էջին կամ զանգահարել
+374 93326031
#հաշվապահական #դասընթացներ
14/08/2025
❗️🖥❗️ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԴԱՇՏԵՐԸ՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները.
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձևը*.
15) աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը*.
20) ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաև հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։
‼️Ի գիտություն - Աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
26/07/2025
🔔Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։
Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1126
Contact the business
Telephone
Website
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |