NOV TOUR
07/02/2015
ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ: ԱՊՐԻԼԻ 24 –ը ՊԵՏՔԱ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՀՈՒԼԻՍԻ 10 – ով:
Պնդում եմ, որ հայկական փաստացի ցեղասպանության ՍԿԻԶԲԸ պետքա համարվի 1908 թվականը, քանի որ իրավաբանորեն ու փաստացիորեն իրանք՝ ԵՐԻՏթուրքերը, էդ թվից են ունեցել իշխանությունուն: Իշխանությունը էդ արդեն հզոր ռեսուրս ա ու գործնական հնարավորություն՝ ծրագրերը իրագործելու համար:
Իսկ հայկական ցեղասպանության տևողությունը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ մինչև էն պահնա, երբ որ երիտթուրքերը էլ իշխանություն չէին՝ այսինքն ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ 1918 թվի վերջը:
Էթնիկապես հայ մտավորական դասի ոչնչացման օրը՝ ԱՊՐԻԼԻ 24 - ը (1915թ) հայտարարելը գենոցիդի օր, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չի: Վերոնշյալ տրամաբանությունից հելնելով, հայկական գենոցիդի օր պետքա նշվի, ոչ թե ԱՊՐԻԼԻ 24 - ը, այլ՝ ԵՐԻՏթուրքերի հեղաշրջման բուն ամսաթիվը՝ ՀՈՒԼԻՍԻ 10-ի պետական հեղաշրջումը (1908 թ.), քանի որ էդ օրվանից, որպես լեգալ ու փաստացի իշխանություն արդեն բռնել են գենոցիդ ի կատար ածելու ճանապարհը:
Բայց էս մոտեցումս հմի ձեռնտու չի ներկա հայ ՝՝ավանդական՝՝ հռչակված կուսակցություններին, քանի որ նրանք էդ վախտ օժանդակեցին երիտթուրքերին, որ վերջիններս գան իշխանության (սրանց մեջ երիտթուրքերի ծանրակշիռ դաշնակիցներից մեկն էր ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որ կոչվումա՝ ՀՅԴ): Իսկ էսօր իրանք սփյուռքում ու Հայաստանի Հանրապետությունում սաղ հայության աչքի առաձջ կապկելով տրնգի են պարում ու ՝՝պահանջում՝՝ չգիդես թե ինչ տեսակ ՝՝դատ՝՝, որի մասին աշխարհը արդեն վաղուց մոռացելա:
Այսինքն՝ հեղաշրջման մեջ դաշնակցականների կողմից գլխավոր օժանդակությունը երիտթուրքերին միանգամայն նպաստեց ըսենց կոչված ՝՝արունոտ սուլթան՝՝ Աբդուլ Համիդին տապալելու գորձին ու երիտթուրքերին գալը իշխանության փաստացիորեն հայկական գենոցիդի իրականացման առաջին քայլն էր:
Հիշացման կարգով ասեմ նորից, որ սուլթան Աբդուլ Համիդը երբեք չի ունեցել իրա կառավարման օրակարգում Օսմանյան կայսրությունում հայկական մասսայի ոչնչացման ծրագիրը: Էդ ունեցել են ԵՐԻՏթուրքերը:
Ապրիլի 24- ը նշելը որպես ցեղասպանության օր, նշանակում ա ազգի մտավորականությանը բաժանել ամբողջ ազգից ու էդ արդեն յուրօրինակ ՝՝սգո տոնա՝՝ ու քաղաքական գովազդ՝ ներկայումս իրանց մտավորական համարող անձնաց խմբի կողմից:
Իսկ փաստացիորեն հայությունը սկսած 1965 թվից նշումա մենակ մտավորականության որպես՝ ԱՌԱՆՁԻՆ ԽԱՎԻ ԿՈՏՈՐԱԾԸ:
ԱՊՐԻԼԻ 24 –ը որպես հայկական ցեղասպանության օր նշելը արհամարհանքա սաղ գենոցիդում զոհվածների ու հմիգվա հարատևող հայության զգացմունքների հանդեպ:
Ապրիլի 24- ը որպես գենոցիդի օր նշելը առաջիննա խեղաթյուրում ու կեղծում օբյեկտիվ պատմությունը: Առաջին ու ամենամեծ կեղծարարությունը հենց էսօրվա հիմար մոտեցման մեջնա:
Թուրք պատմաբաններին մենք էսօրվա մեր հիմար մոտեցումից հելնելով, որևէ կեղծարարության մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունենք:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում բազմադարյան ավանդույթներ ունի ինչպես արհեստագործությունը,նկրչությունը և այլ մշակույթները այնպես էլ գիտությունը ունի իր ավանդույրները:Հայաստանում գիտության զարգացման առաջին նշանաբանը այն էր,որ առաջին անգամ հայերեն տառերով գրվեց հետևյալ խոսքերը :Այս նշանաբանի վրա հիմնվելով իր առաջին քայլերը կատարեց գիտական միտքը,հայերեն լեղվով թարգմանվեց Աստվածաշունչը,պատմահայր Մովսես Խորենացին ստեղծեց իր :Միջնադարյան Հայաստանում էի գտնվում գիտական մտքի կենտրոները'Գլաձորում,Տաթևում,Հաղպատում,Սանահինում,Անիում և այլ վայրերում:Նոր ժամանակներից մինչև 19-րդ դարը ընկած ժամանակահատվածում հայագիտությունը զարգացել է հատկապես Հայաստանից դուրս:Վենետիկի և Վիեննայի Մծիթարյան Միաբանություներում ստեղծած հետազոտություները կարևոր նշանակություն ունեցավ Հայագիտության զարգացման համար:1930-ական թթ. կեսերը համալսարանի ամբիոներում հետազոտվում էին ֆիզիկայի,բժշկագիտության,քիմիայի,հայագիտության հիմնախնդիրները:1925-ին բացվում է Գիտության և արվեստի ինստիտուտը,որն ուներ 3 բաժանմունք'բնագիտության և մաթեմաթիկայի,պատմության և հասարակագիտության և արվեստի:1930-ական թթ.վերջերին զարգացում ու նեցան գիտական այն ուղղություները,որոնք դարձան առաջատար Հայաստանի գիտական մտքի համար:1943 թ.Գիտություների ազգային ակադեմիայի ստեղծումը նշանավորվեց Գիտության զարգացման մի նոր փուլ:Ակադեմիայի հիմնադիր անդամների կազմի մեջ էին գիտնականեր'ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիծանյանները,աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը,պատմաբաներ Հովսեփ Օրբելին,Հակոբ Մանանդյանը և շատ ուրիշ գիտնականեր:1947-1993թթ.ակադեմիայի պրեզիդենտն էր Վիկտոր Համբարձումյանը,1993-ին պրեզիդենտ է ընտրվում Ֆարադեյ Սարգսյանը:Աստղաֆիզիկայի բնագավառում տարած հետազոտություները համաշխարհային մեծ համբավ ձեռք բերեցին:Եկրորդ համաշխարհայինից անմիջապես կառուցված Բյուրականի աստղադիտարանը դարձավ աստղագիտական գիտություների կենտրոն:Հանրապետությունում 1960-1980-ական թթ.ստղեծվել էին զգալի թվով գիտահետազոտական ինստիտուտներ:Այդ նույ ժամանակաշրջանում հաջողություներ ձեռք բերվեց նաև հայագիտության բնագավառում:Հայաստանը դարձավ միջազգային հայագիտության ճանացված կենտրոն:Գիտություների զարգացման շնորհիվ Հայաստանը ձեռք բերեց լուրջ գիտատեղնիկական ներուժ,որի շնորհիվ առաջ էին քաշում և լուծել մեծ նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրներ:Հասանելի դրական տեղաշարժը թույլ էր տալիս արագացնել Հայաստանում գիտության զարգացման ազգային ծրագրի մշակումը:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տնտեսության հնագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է:Որով հայ ժողովուրդը զբաղվել է դեռևս շատ դարեր առաջ:Գյուղատնտեսության ճյուղի մեջ մտնում են'հողագործությունը,անասնապահությունը:Նաև զբաղվել են երկրի համար կարևոր և պահանջվող մթերքների արտադրությամբ:Գյուղատնտեսական արտադրանքի մի որոշ տեսակ'բամբակ,բուրդ,չոր մրգեր արտահանվում էր այլ երկրներ և մեծ համբավ էին ձեռք բերել:19-րդ դ.վերջին և 20-րդ դ.սկզբին Արևելյան Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում էր արդեն իսկ բնակչության 85%-ը:1920-ական թթ.եկրորդ կեսից իրականացվեց մի ծրագիր'այսպես կոչված գյուղատնտեսական կոլեկտիվացման քաղաքականություն'գյուղացիական անհատ տենտեսություները վերափոխվում էր խոշոր տնտեսություների:Որի արդյունքում գյուղացիները զրկվում էին հողից,իսկ պետությունը դառնում էր գյուղատնտեսական արտադրանքի միակ տերը,ստացված եկամուտները օգտագործում էին խոշոր արդյունաբերության զարգացման համար:Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցավ հողերի սեփականաշնորհում,ինչի արդյուքում գյուղացիները կրկին հետ վերադարձրեցին իրենց պատկանող հողերը,ինչպես նաև անասուներ և գյուղատնտեսական մեքենաներ:Անասնապահության բնագավառում կատարվում էին քայլեր ստեղծել ֆերմաներ:Սակայն գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություները գյուղացու աշխատանքը սպասարկող ճյուղերի սեփականաշնորհումը ուշանում էր, քանի որ հանրապետությունում դեռ չէր ձևաորվել այնպիսի պայմաներ,որ գյուղատնտեսական տնտեսություների տեխնիկական սպասարկումներ իրականացվեր:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հայկական մշակույթը 19-րդ դարում
19-րդ դարը հայկական մշակույթի նոր և կարևոր փուլերից մեկն էր:Այդ հարյուրամյակի ընթացքում ,որը իր հերթին մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքում կատարված խոշոր տեղաշարժերով,հատկապես մեծ կարևորություն ունեցող քաղաքական իրադարձություներով ինչի շնորհիվ հայկական մշակույթ ապրեց զգալի վերելք:Բուրժուական հարաբերության ներթափանցումը հայ ժողովրդի հոգևոր կյանքի ոլորտ'ամենից առաջ դրսևորվեց լուսավորության ասպարեզում:Կային դպրոցներ,որոնք այդ ժամանակ ապրում էին դեմոկրատացման գործընթաց,որը արտահայտվում էր դպրոցների զգալի աճով:19-րդ դարի առաջին կեսին հայկական գաղթօջախներում,որոնց ավելի շուտ էր հասել լուսավորական գաղափարները,հիմնեցին մի շարք ազգային դպրոցներ:Որոնցից առավել հայտնի էին Սկյուտարի ճեմարանը,Գում Գափու թաղամասի հայ եկեղեցուն առընթեր դպրոցը,Ներսեսյան ուսումնարանը'Կոստանդնապոլսում,Զմյուռնիայի Մեսրօպյան ուսումնարանը,Վենետիկում գտնվող Մխիթարյան Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը և շատ հայտնի ուսումնարաներ ու սպրոցներ:1815 թվականին Լազարյանների ընտանիքն Մոսկվայում հիմնեցին Լազարյան ճեմարանը,որը հետագայում դարձավ արեվելյան լեզուների ինստիտուտ,որոշ ժամանակ հետո համարվեց արևելագիտության մեծագույն կենտրոն:Թիֆլիսում նույնպես կային հայկական մասնավոր և պետական ուսումնական հաստատություներ,որոնցից հայտնի էր 1824 թվականին հիմնած Ներսեսյան ճեմարանը:
Երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռւսաստանի կազմի մեջ դրանից հետո մի շարք մասնավոր դպրոցներ բացվեցին,ինչպես Երևանում այնպես էլ,Ալեքսանդրապոլում և Շուշիյում: Հայագիտության կարևոր կենտրոն էր համարվում 1874-թվականին Էջմիածնում հիմնադրված Գևորգյան հոգևոր ճեմարանը:Հայոց նոր գրական լեզուն արևմտահայ և արևելահայ դպրոցներում գերակշռող լեզու համարվեց 1860-թվականից:19-րդ դարում գրատպության լայն տարածումից հետո բացվեցին բազմաթիվ տպարաներ:19-րդ դարի կեսերին Կոստանդնապոլսում արդեն գործում էր 130-ից ավել տպարաներ:Հայկական տպարաներ կային նաև 'Ալեքսանդրիայում,Թավրիզում,Նոր Ջուղայում,իսկ առավել հայտնի էին,Եվրոպական երկրներում հատկապես Վենետիկում և Վիեննայում մեծ համբավ վայելող Մխիթարյաների հիմնած տպարաները:Արևելյան Հայաստանում ամենախոշոր տպարան էր համարվում'18-րդ դարի վերջում հիմնաված Էջմիածնի տպարանը:19-րդ դարի ընթացքում հայոց լեզվով տպագրվել է ավելի քան 15 հազար գիրք,իսկ ավելի կոնկրետ 1300 պարբերական:19-րդ դարի գիտական մեջ ավելի շատ տեղ էր զբաղեցնում հայագիտությունը:Հայագիտության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին մշակում Մխիթարյանների Վենետիկի ու Վիեննայի միաբանությունում,ինչպես նաև Մոսկվայում գտնվող Լազարյաների ճեմարանում,այնպես էլ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:Այդ նույն ժամանակահատվածում մեծ զարգացում ունեցավ պատմագիտությունը,որը ներկայացնում էին հաըտնի գիտնականներ,Վենետիկի միաբանության անդամներ Միքայել Չամչյանը,Ղուկաս Ինճիկյանը,Ղևոնդ Ալիշանը:Շատ մեծ աշխատանք են կատարել հայագետ պատմաբաների մի խումբ, որոնք աշխատում էին Ռուսաստանում'իրենց մեծ ավանդը ունեցան,որ Հին Հայաստանի'այսինքն միջնադարյան հայկական աղբյուրների տեղեկություները տպագրվեցին ռուսերեն լեզվով:19-րդ դարում նաև հաջողության հասավ լեզվաբանությունը,ինչի վրա էլ հիմնվելով Մխիթարյանների Վիեննայի միաբանության անդամներ Հովսեփ Գաթրճյանը,Արսեն Այտինյանը և Սերովբե Տերվիշյանը ստեղծեցին հայոց լեզվի և քերականությանթ նվիրված աշխատություներ:Գ.Ավետիքյանի,Խ.Սյուրմելյանի և Մ.Ավգերյանի հրատարակումը 30-ակաների վերջին մեծ իրադարձություն դարձավ,ինչի շնորհիվ էլ ավելացավ ժողովրդական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն:Հին հայկական բանահյուսության և պոեզիայի ասպարեզում կարևոր նվաճում ունեցավ հայկական ժողովրդական էպոսի գրառումը և հրատարակում,որը իրակացրեց Գարեգին Եպս. Սրվանձտյանը:19-րդ դարը դարձավ հայ գրականության զարգացման ժամանակահատվածը:Հայ նոր գրականության ձևավորման գործում իրենց որոշակի ավանդը ունեցան Ղևոնդ Ալիշանի,Հարություն Ալամդարյանի և էլի շատ ուրիշ բանաստեղծների ստեղծագործություները,բայց հայ նոր գրականության հիմնադիր է համարվում հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը,որի մեծապես կարևոր նշանակություն ունեցավ հայ նոր գրականության հետագա զարգացման գործում:Հայ գրականությունը նոր վերելք ապրեց 1850-1860 թվականերին:Ազատագրական գաղափարները իրենց արտացոլումը գտան նաև բանաստեղծներց շատեի ստեղծագործություների մեջ:70-ական թվականերին սկսեց հայ գրականության մեջ գերակշռող դիրք գրավել արձակը,այդ ժամանակ գրական գործընթացի հիմնական դեմքը դարձավ մեծ վիպագիր Րաֆֆին,մեծ դեր խաղացին նաև Պերճ Պռոշյանի,Ղազարոս Աղայանի և այլոց ստեղծագործություները: 19-րդ դարի եկրորդ կեսին է հայկական պրոֆեսյոնալ թատրոնը երևան գալիս(Կոստանդնապոլիս,1861),երկու տարի անց պրոֆեսիոնալ թատրոն ստեղծվեց նաև Թիֆլիսում:Հայկական նոր երաժշտությունը,որը հասել էր եվրոպական մակարդակի կապված էր կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի գորխունեության հետ,որը գործում էր Կոստանդնապոլսում:Նոր երաժշտության հետ զուգընթաց զարգանում թէ նաև հայ գուսանական երգարվեստը,որը մեծ ժոզովրդականություն էր վայելում:19-րդ դարում զարգացան հայկական մշակույթի բոլոր ճյուղերը և կատարեց որակական տեղաշարժեր,որն էլ իր ազդեցությունթ ունեցավ ժողովրդի հոգևոր կյանքի զարգացմանը:Գնալով զարգանում էր մշակույթի դերը հասարակական կյանքում և դարձավ հայ ժողովրդի ինքնահաստատման կարևոր գործոն:
07/02/2015
ԱՎԱԶԵ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
[email protected]